Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հոկտեմբեր

Տոկիոյի ՕԽ-ի կազմկոմիտեն ուզում է խաղերն անցկացնել 2021 թվականի ամռանը

Տոկիոյի ՕԽ-ի կազմկոմիտեն ուզում է խաղերն անցկացնել 2021 թվականի ամռանը

ԵՐԵՎԱՆ, 28  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ցանկություն ունի խաղերն անցկացնել 2021 թվականի ամռանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ճապոնական Kyodo գործակալությունը: Կազմկոմիտեն հույս է հայտնել, որ ժամանակացույցի վերբերյալ վերջանական որոշում կկայացնի գալիք շաբաթ:

Ավելի վաղ` Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նշել էր, որ Ճապոնիայի իշխանությունների հետ համաձայնության են եկել հետաձգել խաղերը մինչև մեկ տարի, ինչ նշանակում է, որ խաղերը կարող են անցկացվել նաև գարնանը: 

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Դրանք կկայանան 2021 թվականին:  

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք պետք է մեկնարկեին 2020-ի հուլիսի 24-ին և եզրափակվեին օգոստոսի 9-ին: Խաղերը հետաձգվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ