1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հրդեհ բնակարանում. տուժածներ չկան

Հրդեհ բնակարանում. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 27-ին, ժամը 23:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 70/2 շենքի բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել, նկատվում է ծուխ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:19-ին, մարվել՝ 00:25-ին: Այրվել են երկու բազկաթոռ, ննջասենյակներից մեկում մեկ ներքնակ, իսկ մյուսում` երկտեղանի մահճակալ, վնասվել են հյուրասենյակի և ննջասենյակի պատուհանների ապակիները:

Պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]