Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ

ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 28-ին, ժամը 00:20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Շատին–Հորս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Peugeot» (վարորդ Էմիլ Փ., ծնված 1980 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին: Ուղևոր Էրիկ Ս.-ն (ծնված 2000 թ.) տեղում մահացել է, իսկ Է. Փանոսյանը ստացել է մարմնական վնասվածքներ: 

Փրկարարները Էմիլ Փ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան օգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը, դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]