Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի 
համբավի անբաժանելի մասն են

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պետք է կարողանանք ճիշտ պահպանել հայկական կոնյակի համբավը: Այն մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշերից է: Պահանջներ կան, օրինակ, հայկական կոնյակի գինենյութի մասով, որ այն պետք է պատրաստված լինի Հայաստանի եւ Արցախի տարածքներում աճեցված խաղողի հատուկ սորտերից՝ Ոսկեհատ, Մսխալի, Ճիլար, Գառան դմակ, Կանգուն, Կախեթ, Լալվարի, Ազատենի, Մեղրաբույր, Ռքածիթելի, Բանանց, Մասիս, Վանի, Խնդողնի, Թոզոտ, Սեւենի եւ Սեւ Արենի: Խաղողի այլ սորտերի կշռային տոկոսը հայկական կոնյակի գինենյութի պատրաստման համար պիտանի խաղողի սորտերի մեջ չպետք է գերազանցի 5 տոկոսը: Խաղողի արգելված սորտերի (Նոահ, Օթելլո, Իզաբելա, Ջաքեզ, Քլինթոն եւ Հերբեմոնթ) բերքից հայկական կոնյակի արտադրությունն արգելվում է:

Միաժամանակ, հայկական կոնյակի գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունը պետք է լինի ոչ պակաս 8,0 ծավալային տոկոսից, իսկ գինենյութի համար նախատեսված 100 կգ խաղողի մամլումից ստացված քաղցուի քանակությունը չպետք է գերազանցի 88 լիտրը: Պարզվում է՝ հայկական կոնյակի գինենյութի թորման համար հստակ ժամկետ էլ է սահմանված, որն ընդգրկում է բերքի տարվա նոյեմբերի 1-ից մինչեւ հաջորդ տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը: Պահպանվու՞մ են դրանք»:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]