Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Խորեն Աբրահամյան-90

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Խորեն Աբրահամյան-90

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...«Առաջին սիրո երգը» դիտվում էր ու դիտվում է հիացմունքով։ Հանդիսատեսին գրեթե չի հետաքրքրում դերասանական խաղը, քանզի այնքան ձուլված է կերպարին ու այնքան բնական, որ այն վերլուծելու խնդիր չի առաջանում, ամբողջը չի մասնատվում, չի բաժանվում դետալների, քանզի հանդիսատեսը ոչ թե դրսից՝ էկրանից է նայում ֆիլմը, այլ, կարծես, ֆիլմի ներսի՛ հանդիսատեսն է, մասնակիցը, եւ, ինչպես ներսի հանդիսատեսը, անհամբեր սպասում է Արսեն Վարունցի հայտնվելուն ու նրա երգին, որ իր սրտից է բխում, իսկ հերոսի ճակատագիրը չի անհանգստացնում ՝ մինչեւ այն պահը, երբ հանկարծ տագնապով զգում է, որ կարող է կտրվել սրտի երգից, իր հաճույքից... Արսեն Վարունցն ինքն էլ չի պատկերացնում, չի զգում այն դրամատիզմը, որով անցնում է, կարծես, անխոչընդոտ ու փառքի մղված ճանապարհը, մինչեւ այն պահը, երբ զգում է, որ թելը կտրվում է, ու կարող է հայտնվել բոլորովին ուրիշ իրականության մեջ, որ կարող է ամեն բան գլխիվայր շուռ գալ, որ քծնանքը կապ չունի հիացմունքի ու սիրո հետ, որ այն կարող է քարշ տալ իր ետեւից ու ի վերջո կործանել, որ սերը, ճշմարիտ, ուժեղ սերը նաեւ հոր ապտակ է, կնոջ լռություն, երեխայի անտեղյակություն, ուսուցչի մեղմ հանդիմանանք...»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]