Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Սրիեղցի կոչվող Հայոց հնամենի սրբատունը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Սրիեղցի կոչվող Հայոց հնամենի 
սրբատունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Եղավ Արցախյան գոյամարտը, եւ նրա հերոս հայորդիները հաղթեցին թուրքին, ազատագրեցին Հայոց ոստանը՝ Հակարի գետի ողջ ավազանը, ու վերստին բացվել են ճանապարհները Սյունիքից Արցախ: Խորեա եւ Կոռնիձոր գետակների ջրբաժան հրվանդանն սկսվում է Տեղ-Կոռնիձոր գյուղերի միջնամասում գտնվող դաշտամիջյան ճանապարհով, որը հասնում է ձորի պռնկին ու կանգ առնում ժայռագլխին: Հնագետ Գագիկ Սարգսյանի եւ դստերս՝ Գայանեի հետ գնում ենք՝ գտնելու Սրիեղցի կոչվող Հայոց հնամենի սրբատունը, որը, ըստ ավանդույթի, կառուցված է Քերթողահայր Խորենացու շիրմի վրա: Եկեղեցին ժայռերի տակ է՝ ձորապռնկին, արեւելյան եւ հյուսիսային կողմերում՝ հսկա ժայռեր: Մինչ սրբավայր հասնելը հնագետի աչքից չի վրիպում հնադարյան ամրոցատեղին, որի կոորդինատներն են. 39 34 13,1 եւ 46 32 47,1, բարձրությունը ծովի մակերեւույթից մոտ 1120 մ: Ամրոցի արեւմտյան կողմում պահպանվել են կիկլոպյան պարսպապատի հիմքերը, որոշ տեղերում 1-2 մ բարձրությամբ պատերն են ՝ շարված մեծ-մեծ անմշակ քարերով: Գտնված խեցեղեն բեկորներից հնագետը եզրակացնում է՝ հնավայրը՝ ամրոց-բնակատեղին, բրոնզեդարյան է:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]