1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պարետատունը ԶԼՄ-ներին հորդորում է պաշտոնապես ճշտել կորոնավիրուսին առնչվող տեղեկատվությունը

Պարետատունը ԶԼՄ-ներին հորդորում է պաշտոնապես ճշտել կորոնավիրուսին առնչվող 
տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետատունը հերքում է այն լուրը, որ իբր Հայաստանում կորոնավիրոսից մահացել է երեք մարդ՝ նշելով, որ այն հիմնված է հիմնված է բացառապես ենթադրությունների վրա, և տեղեկատվությունը մինչ հրպարակվելը չի ճշտվել Պարետատան կամ Առողջապահության նախարարության հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

Պարզաբանման մեջ ասվում է. «Մարտի 27-ին Operativ.am կայքում տեղ է գտել «Ալափարսում միակողմանի թոքաբորբի ախտորոշմամբ 59-ամյա կին է մահացել. Ստացվում է՝ ոչ պաշտոնական տվյալներով Կորոնավիրուսից երեք մահ է գրանցվել Հանրապետությունո՞ւմ» վերնագրով լուր, որը հիմնված է բացառապես ենթադրությունների վրա, բացի այդ՝ տեղեկատվությունը մինչ հրպարակվելը չի ճշտվել Պարետատան կամ Առողջապահության նախարարության հետ: Պարետատունը դեռևս մարտի 26-ին հայտնել էր, որ Գյումրիում նույն օրն արձանագրված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ:

Հայտնում ենք, որ այսօր Ալափարսում արձանագրված 59-ամյա կնոջ մահվան դեպքը ևս պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ: ԶԼՄ-ներին հորդորում ենք մինչ այս թեմայով տեղեկատվություն հրապարակելը՝ այն ճշտել պաշտոնական մարմինների հետ: Ցանկանում ենք կրկին ընդգծել, որ մինչ այժմ Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված արձանագրվել է մահվան մեկ դեպք:  

Եվս մեկ անգամ վստահեցնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված ցանկացած տեղեկատվություն Պարետատունը և Առողջապահության նախարարությունը հրապարակում են պատշաճ և օպերատիվ կերպով՝ համապատասխան հարթակների միջոցով: Լրատվամիջոցներին կոչ ենք անում հետևել և տարածել պաշտոնապես հաստատված տեղեկությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից Արտակագ դրություն հայտարարելու մասին որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան տրամադրած տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման)։

Զանգվածային լրատվության միջոցների կողմից սույն որոշման 23-րդ կետով նախատեսված հաղորդումներն առանց պաշտոնական տեղեկատվության հիմքի հրապարակելու դեպքում՝ ԶԼՄ-ները պետք է հրապարակեն պարետատան կողմից այդ հաղորդման մեջ պարունակող տեղեկությունների վերաբերյալ տրամադրված, հրապարակված հերքումը կամ պարզաբանումը՝ այն ստանալուց/հրապարակվելուց հետո 2 ժամվա ընթացքում։ Միաժամանակ, ԶԼՄ-երը պետք է ապահովեն վերջինիս տարածումը նույն հարթակներով, ինչ կիրառվել է հաղորդման հրապարակման ժամանակ»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]