Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դիլիջանի ոլորաններում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող երեք ավտոմեքենա. ԲԸՏ մարմին

Դիլիջանի ոլորաններում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող երեք 
ավտոմեքենա. ԲԸՏ մարմին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջևան-Երևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների անշարժ պահակակետում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի և Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվող շուրջօրյա ծառայության ընթացքում  մարտի 25-ին հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող  երեք ավտոտրանսպորտային միջոց՝ «Ֆորդ» մակնիշի 34PD981 պետհամարանիշներով  ավտոմեքենան  բարձված է եղել մոտ 2 խմ վառելափայտով, «ՎԱԶ 2107» մակնիշի 34PQ981 պետհամարանիշներով  ավտոմեքենան՝ 50 պարկ փայտածուխով, իսկ Իջևան  քաղաքի բնակիչ Պ.Ս.-ն «ԳԱԶ-3302» մակնիշի 99DD050 պետհամարանիշներով  ավտոմեքենայով փորձել է տեղափոխել  մոտ 2 խմ տախտակ և 570 կգ փայտածուխ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, բոլոր երեք տրանսպորտային միջոցները տեղափոխվել են Ոստիկանության Դիլիջանի հատուկ պահպանվող տարածք: Կատարվում է մասնագիտական ստուգում, հանգամանքները պարզվում են:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]