1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արսեն Թորոսյանը, Նուբար Աֆեյանը, Արա Դարզին կմասնակցեն COVID-19-ի թեմայով առցանց վեբինարի

 Արսեն Թորոսյանը, Նուբար Աֆեյանը, Արա Դարզին կմասնակցեն COVID-19-ի թեմայով 
առցանց վեբինարի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Դոկտոր Նուբար Աֆեյանը և IDeA հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը կմասնակցեն կորոնավիրուսի առնչությամբ «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վեբինարը տեղի կունենա մարտի 28-ին, ժամը 15:00-ին և կհեռարձակվի Futures Studio քննարկումների հարթակում:

Քննարկման մասնակիցները կկիսվեն իրենց տեսակետներով, թե ինչպես է շարունակվող համավարակն ազդում առօրյա կյանքի տարբեր ասպեկտների վրա, կքննարկեն գալիք սոցիալական, տնտեսական, քաղաքական, վարքագծային և այլ փոփոխությունները, որոնք պետք է կանխատեսել և պատրաստ լինել դրանց համատեղ լուծմանը առաջիկա ամիսների և տարիների ընթացքում:

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարին կմասնակցեն նաև Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհրդի անդամ Լորդ Արա Դարզին և «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության տնօրեն Անդրե Անդոնյանը:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 550 հազարը: Մահացածների թիվն անցնում է 24 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 128 հազար 701: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 550 հազարը: Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 26-ին մեկ քաղաքացի մահացել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]