Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվն անցել է 550 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

 COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվն անցել է 550 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 550 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 24 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 128 հազար 701: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: 

Վիճակագրություն 

Վիրուսից վարակվածների թվով մարտի 27-ի դրությամբ առաջին տեղում հայտնվել է ԱՄՆ-ը՝ շրջանցելով Չինաստանին, որտեղից էլ սկսել էր բռնկումը։ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85 հազար 749-ի, մահացածներինը՝ 1304: ԱՄՆ-ին հաջորդում է Չինաստանը 81 հազար 340 դեպքով: Այստեղ ընդամենը վարակվածության 55 նոր դեպք է գրանցվել: Մահացածների ցուցանիշը 3 հազար 292 է: Վարակվածության ցուցանիշով Իտալիան մոտենում է Չինաստանին: Իտալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 80 հազար 589-ի: Մահերի թվով Իտալիան շարունակում է առաջին տեղում մնալ՝ 8 հազար 215 դեպքով:
Վարակվածության ցուցանիշով չորրորդ տեղում Իսպանիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 64 հազար 59 է: Այստեղ անհանգստացնող է թե նոր դեպքերի, թե մահվան ցուցանիշի աճի տեմպը: Մասնավորապես, մեկ օրում գրանցվել է մահացության 769 դեպք: Ընդհանուր առմամբ մահացել է 4 հազար 858 մարդ: Երկրում վարակվածության նոր դեպքերի թիվը 6 հազար 273 է:
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Իսպանիային հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 47 հազար 373 է: Նոր դեպքերի ի հայտ գալու տեմպը բարձր է նաև Գերմանիայում: Այստեղ գրանցվել է նոր հաստատված 3 հազար 435 դեպք:
Կորոնավիրուսի նոր հաստատված 2 հազար 926 դեպք գրանցվել է Իրանում: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 32 հազար 332 է, մահացածներինը՝ 2 հազար 378: Ֆրանսիայում վարակի հաստատված դեպքերի թիվը 29 հազար 155 է, Շվեյցարիայում՝ 11 հազար 951, Մեծ Բրիտանիայում՝ 11 658, Հարավային Կորեայում՝ 9 հազար 332:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 81 դեպք կա, Ռուսաստանում` 1036, Թուրքիայում՝ 3 հազար 629:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է:


Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով


Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական արդյունք է տվել, նա ինքնամեկուսացել է: Ջոնսոնն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ մոտ զարգացել են թեթև ախտանշաններ, և կորոնավիրուսի իմ թեստի պատասխանը դրական է ստացվել: Հիմա ես ինքս ինձ մեկուսացրել եմ, բայց շարունակելու եմ տնից տեսակապի միջոցով ղեկավարել կառավարության աշխատանքը, քանի որ մենք պայքարում ենք այս վիրուսի դեմ»,- գրել է Ջոնսոնը:


Չինաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում


Չինաստանը պատրաստ է օգնություն և աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն իր աջակցության մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում:
«Ներկա իրավիճակում Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է միավորվեն և պայքարեն էպիդեմիայի դեմ: Մի քանի չինական ընկերություններ ԱՄՆ-ին տրամադրել են հումանիտար օգնություն: Չինական կողմը հասկանում է ներկա դժվարությունները, որոնց միջով անցնում է ամերիկյան կողմը և պատասրատ է աջակցել»,- ասել է Չինաստանի նախագահը:
Նա նշել է, որ Չինաստանն առաջիկայում էլ ամբողջությամբ ԱՄՆ-ին կփոխանցի էպիդեմիայի դեմ պայքարում ունեցած իր փորձը:


Արգենտինայի իշխանություններն ամբողջությամբ փակել են սահմանները


Արգենտինայի կառավարությունը սահմաններն ամբողջությամբ փակելու մասին որոշում է կայացրել՝պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Դա վերաբերում է նաև երկրից դուրս գալուն: «Ընդլայնել սահմանափակումը և տարածել նավահանգիստների, օդանավակայանների, ցամաքային սահմանային կետերի, Արգենտինայում բնակվողների և արտերկրում կեցության իրավունքով բնակվող արգենտինացիների վրա: Այդ սահմանափակման միջոցները կգործեն մինչևմարտի 31-ը ներառյալ»,-ասվում է հրամանագրում:
Նշվում է նաև, որ Ներքին գործերի նախարարությունը կարող է կրճատել կամ երկարաձգել սահմանափակման ժամկետը: Փակ սահմանները չեն վերաբերում արտաքին առևտրին:

Պատերազմի տարիներին կյանքը Դամասկոսում երբեք կանգ չի առել, այսօր այն դատարկ է


Սիրիայում, ինչպես աշխարհի շատ երկրներում, կարանտինային խիստ միջոցներ են ձեռնարկվում՝ պայմանվորված կորոնավիրուսի տարածմամբ: Բաց են միայն մթերային խանութներն ու դեղատները: Երեկոյան 18:00-ից մինչև առավոտյան 6:00-ն գործում է պարետային ժամ: Մայրաքաղաք Դամասկոսիփողոցներում խանութները չեն փակվել նույնիսկ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում, այսօր քաղաքը դատարկ է:
Քաղաքի բնակիչները նշում են, որ պատերազմի ժամանակ տեսել են փամփուշտներ, մահ, զոհ, սակայն կյանքը Դամասկոսում երբեք կանգ չի առել: Նրանք նկատում են, որ ցանակացած միջադեպ արագ հարթվում էր և կրկին ամեն ինչ իր տեղն էր ընկնում: Այժմ կորոնավիրուսի պատճառով քաղաքում այլ իրավիճակ է, ամեն ինչ փակ է:
Սիրիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5-ն է, մահվան դեպքեր չկան: Թեպետ թիվը փոքր է, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտավախություն ունի այս երկրում հիվանդության հնարավոր տարածման հետ կապված, հատկապես փախստականների ճամբարներում:


Գերմանիան կարգելի փախստականների մուտքը երկիր


Գերմանիայի ներքին գործերի նախարարի հրամանով փախստականներն ընդգրկվել են օտարերկրացիների այն կատեգորիայում, որը հնարավորություն չի ունենա մուտք գործել երկիր: Մինչ այդ փախստականների համար Գերմանիա մուտքն ազատ էր:

Ավստրիան գնահատում է երկրում մտցված սահմանափակումների արդյունավետությունը


Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Ավստրիայում մտցված սահմանափակումները սկսում են իրենց ազդեցությունը թողնել` թեպետ դեռ վաղ է դրական ազդակ ուղարկելը: Այս մասին մարտի 27-ին հայտարարել է Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը: Նախարարն ընդգծել է, որ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 18 տոկոսով, այնինչ երկու շաբաթ առաջ այդ աճի ցուցանիշը 40 տոկոս էր: Իշխանությունները նպատակ են դրած եղել տարածվածությունը նվազեցնել մինչև 20 և ավելի պակաստոկոս:
«Դա խոսում է այն մասին, որ սահմանափակումների միջոցները սկսում են աշխատել: Դա հույս է ներշչնում: Երբ մենք գործում ենք, դրական արդյունքներ են ի հայտ գալիս, սակայն դեռ շատ վաղ է ինչ-որ ձևով դրական ազդակ ուղարկելը»,-նշել է նախարարը:
Ներկայում երկրում աշխատում են միայն մթերային խանութները, դեղատները: Փողոց թույլատրվում է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ սնունդ, դեղամիջոցներ գնելու համար: Հինգ հոգուց ավելի հավաքվելն արգելվում է: Սահմանված կարգը խախտելու դեպքում 3 հազար 600 եվրո տուգանք է նախատեսված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]