Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախարարությունն առաջարկում է առանց կատալիտիկ չեզոքացուցիչների մեքենան վարողներին տուգանել

Նախարարությունն առաջարկում է առանց կատալիտիկ չեզոքացուցիչների մեքենան 
վարողներին տուգանել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է տուգանել այն վարորդներին, ովքեր վարում են մեքենան առանց կատալիտիկ չեզոքացուցիչների։  Խոսքն այն մեքենաների մասին է, որոնք ներկրվել են 2020 թվականի հունվարի 1֊ից հետո։ Դա իրականացվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի շրջանակում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը տեղադրված է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախածով առաջարկվում է տուգանք քաղաքացիներին` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

«Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի ու օգտագործողների կողմից ապամոնտաժվում և վաճառվում են  կատալիտիկ չեզոքացուցիչները։ Պատճառը դրանց մեծ գինն է, քանի որ կատալիտիկ չեզոքացուցիչի արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում: Երբ տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ, եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է Հայաստանի Հանրապետությունում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ավտոտրանսպորտային միջոցների չեզոքացման համակարգի բացակայության պայմաններում ավտոտրանսպորտային միջոցների շահագործման կանխարգելման անհրաժեշտությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]