1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գերմանիան կարգելի փախստականների մուտքը երկիր. Deutsche Welle

Գերմանիան կարգելի փախստականների մուտքը երկիր. Deutsche Welle

 ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ներքին գործերի նախարարի հրամանով փախստականներն ընդգրկվել են օտարերկրացիների այն կատեգորիայում, որը հնարավորություն չի ունենա մուտք գործել երկիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ մինչ այդ փախստականների համար Գերմանիա մուտքն ազատ էր:

Մարտի 17-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր 30 օրով ԵՄ-ի սահմանները փակելու մասին: Այս որոշման շուրջ համաձայնության էին եկել ԵՄ երկրները: ԵՄ կարող են գնալ միայն ԵՄ անդամ երկրների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Լիխտեյնշտեյնի, Նորվեգիայի Շվեյցարիայի քաղաքացիները, ինչպես նաև ԵՄ-ում կեցության իրավունք ունեցող անձինք: Գերմանիայի ներքին գործերի նախարարն այդ ժամանակ նշել էր, որ երրորդ երկրներից քաղաքացիների մուտքը դեպի ԵՄ տարածք կարող է լինել միայն անհետաձգելի դեպքերում:

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 47 հազար 278 է, մահացածների թիվը՝ 281:  Կորոնավիրուսն ի հայտ է եկել Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 190-ից ավելի երկրներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]