Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը շնորհավորեց թատրոնի տոնն ու ազդարարեց «Դասարան+դասական» ծրագրի մեկնարկը  

Արայիկ Հարությունյանը շնորհավորեց թատրոնի տոնն ու ազդարարեց 
«Դասարան+դասական» ծրագրի մեկնարկը

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով շնորհավորեց ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական տոնն ու ազդարարեց «Դասարան+դասական» ծրագրի մեկնարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն ընդգծեց, որ շնորհավորում է ոչ միայն  թատերարվեստի ներկայացուցիչներին, այլև յուրաքանչյուրիս, քանի որ մեր կյանքում թատրոնի դերակատարությունը շատ կարևոր է:

«Գիտեմ, որ այս օրերին թատրոնը նույնպես մեծ դժվարություններ ունի: Մենք հավատացած ենք, որ այն նախագծերը, որոնք այս օրերին իրականացնում ենք առցանց հարթակում, միանշանակ նպաստելու են ոլորտի զարգացմանը: Այս բարդ օրերն անցնելուց հետո, արտակարգ դրության վերացմանը զուգընթաց, մեր հանդիսատեսն առցանց տիրույթից գալու է թատրոններ և վայելելու է ձեր գործի արդյունքը: Կրկին շնորհավորում եմ ձեզ»,-նշեց Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 27-ին մեկնարկում է «Դասարան+դասական» կարևոր նախագիծը, որի մասին խոսել են: Նախորդ տարի այն իրականացվել է Երևանի աշակերտների համար:

«Այս անգամ արտակարգ դրության պայմաններում մենք այն իրականացնում ենք առցանց: Վստահ ենք, որ նախագիծը նույնքան հետաքրքիր է լինելու, որքան նախորդ տարի: Ծրագիրը համարում եմ բացված»,-եզրափակեց նախարարը:

Թատրոնի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:

Համաձայն կանոնադրության՝  այս կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]