Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սննդի ոլորտի ընկերությունները աշխատողների տեղաշարժի խնդիր ունենալիս կարող են դիմել նախարարություն

Սննդի ոլորտի ընկերությունները աշխատողների տեղաշարժի խնդիր ունենալիս կարող 
են դիմել նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սննդի ոլորտի օբյեկտներին, կազմակերպություններին կոչ է անում մարզերից Երևան եկող իրենց աշխատողների տեղաշարժի հետ կապված խնդիրների դեպքում դիմել նախարարություն:

Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչ լուծում կառաջարկեն մարզերում բնակվող և Երևանում սննդի արդյունաբերության ոլորտում աշխատող անձանց համար, երբ միջմարզային տրանսպորտը չի աշխատում, իսկ մեկ ավտոմեքենայով երկու ուղևորից ավելի չի կարելի տեղափոխել:

«Մարդկանց տեղաշարժի հետ կապված որևէ բողոք կամ դիմում չենք ստացել: Եթե կա սննդի ոլորտում աշխատող որևէ օբյեկտ, կազմակերպություն, որը խնդիրներ ունի մարդկանց տեղաշարժի հետ կապված, խնդրում եմ թող դիմեն նախարարություն: Մենք կփորձենք համապասխան լուծում տալ հարցին»,- ասաց Սիմոնյանը:

Նա հիշեցրեց` սահմանափակման ողջ իմաստը նրանում է, որ մարդիկ քիչ շփվեն, որպեսզի կանխարգելվի վիրուսի տարածումը: Միջմարզային երթուղիների շահագործումը դադարեցվել է: Դադարեցվել է նաև երկուսից ավելի անձերի տեղափոխումը ավտոմեքենայով: Սիմոնյանը պարզաբանեց` դրա իմաստն այն է, որ այն ուղևորները, որոնք պետք է միջմարզային տրանսպորտով երթևեկեին, չտեղափոխվեն նաև մինչև 8­տեղանոց թեթև մարդատար ավտոմեքենաներով, այսինքն՝ ավտոբուոսներով գնացող նույնը հոսքը չտեղափոխվի թեթև մարդատար ավտոմեքենաներով:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 հիվանդ: Մեկ քաղաքացի մահացել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]