Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երկաթուղուն ցուցում է տրվել պահպանել վագոններում ուղևորների միջև սոցիալական հեռավորությունը

Երկաթուղուն ցուցում է տրվել պահպանել վագոններում ուղևորների միջև սոցիալական 
հեռավորությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից Հարավկովկասյան երկաթուղուն ցուցում է տրվել պահպանել վագոններում ուղևորների միջև սոցիալական հեռավորությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Համապատասխան ցուցումներ են տրվել երկաթուղուն, որպեսզի վագոններում ուղևորների միջև պահպանվի մեկ մետր և ավելի հեռավորություն: Վերահսկողություն է իրականացվում թե՛ նախարարության, թե՛ Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների, թե՛ տեսչական մարմնի կողմից: Ես այսօր էլ եմ ցուցումներ տվել ՀԿԵ-ին, որպեսզի այդ ռեժիմը պահպանեն՝ մինչև նոր ցուցումներ ստանալը»,- ասաց Սիմոնյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 հիվանդ: Մարտի 27-ին մեկ քաղաքացի մահացել է: Մեկուսացումից դուրս է եկել 100-ից ավելի մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]