Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով. նա ախտանշաններ չունի

Հայաստանում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով. նա ախտանշաններ 
չունի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում երկու ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով, նա ախտանշաններ չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«2 ամսական երեխայի վարակման դեպք ունենք իր մայրիկի հետ: Երբ երեկ ինձ լրագրողները հարց էին տալիս, այդ մասին ինձ դեռ չէին զեկուցել: Երեխան սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել է, նա ևս սիմպտոմներ չունի այս պահին: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- ասաց նախարարը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 26-ին մեկ քաղաքացի մահացել է: Մեկուսացումից դուրս է եկել 100-ից ավելի մարդ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]