Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պատերազմի տարիներին կյանքը Դամասկոսում երբեք կանգ չի առել, այսօր այն դատարկ է. Euronews

Պատերազմի տարիներին կյանքը Դամասկոսում երբեք կանգ չի առել, այսօր այն 
դատարկ է. Euronews

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում, ինչպես աշխարհի շատ երկրներում, կարանտինային խիստ միջոցներ են ձեռնարկվում՝ պայմանվորված կորոնավիրուսի տարածմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ բաց են միայն մթերային խանութներն ու դեղատները: Երեկոյան 18:00-ից մինչև առավոտյան 6:00-ն գործում է պարետային ժամ: Մայրաքաղաք Դամասկոսիփողոցներում խանութները չեն փակվել նույնիսկ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում, այսօր քաղաքը դատարկ է:

Քաղաքի բնակիչները նշում են, որ պատերազմի ժամանակ տեսել են փամփուշտներ, մահ, զոհ, սակայն կյանքը Դամասկոսում երբեք կանգ չի առել: Նրանք նկատում են, որ ցանակացած միջադեպ արագ հարթվում էր և կրկին ամեն ինչ իր տեղն էր ընկնում: Այժմ կորոնավիրուսի պատճառով քաղաքում այլ իրավիճակ է, ամեն ինչ փակ է:

Սիրիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5-ն է, մահվան դեպքեր չկան: Թեպետ թիվը փոքր է, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտավախություն ունի այս երկրում հիվանդության հնարավոր տարածման հետ կապված, հատկապես փախստականների ճամբարներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]