Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թատրոնի հրաշքը պարտավոր ենք զգալ, վայելել ամեն օր. Կ. Օրբելյանը շնորհավորել է գործընկերներին

Թատրոնի հրաշքը պարտավոր ենք զգալ, վայելել ամեն օր. Կ. Օրբելյանը շնորհավորել է 
գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը շնորհավորել է թատերական աշխարհի բոլոր երախտավորներին և թատերասեր հանդիսատեսին, որոնց համար աշխատում են անմնացորդ նվիրումով ու սիրով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում Օրբելյանը գրել է, որ ամեն տարի այս օրը մեծ հանդիսավորությամբ նշանավորում էին, մասնակցում «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը։ «Այն այս տարի պետք է տեղի ունենար Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում։ Հասկանալի պատճառներով այսօր մենք չենք կարող հատուկ հանդիսավորությամբ նշել Թատրոնի միջազգային օրը, սակայն պետք է խոստանանք միմյանց, որ ստեղծված իրավիճակի բարեհաջող հանգուցալուծումից հետո մինչև տարեվերջ մեր ամեն մի օրը կդարձնենք Թատրոնի օր»,-նշել է Օրբելյանը:

Նա շեշտել է, որ թատրոնի հրաշքը պարտավոր ենք զգալ ու վայելել ամեն օր, քանի որ թատրոնը մեզանից յուրաքանչյուրին դարձնում է առավել նպատակասլաց ու վեհ։

«Շնորհավո՛ր տոնդ, սիրելի արտիստ, շնորհավո՛ր տոնդ, սիրելի թատերական գործիչ, շնորհավո՛ր տոնդ, սիրելի հանդիսատես»,-եզրափակել է Օրբելյանը:

Թատրոնի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:

Համաձայն կանոնադրության՝  այս կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]