1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կապարոսից սովորելու շատ բան ունենք. Պետրոս Ավետիսյան  

Կապարոսից սովորելու շատ բան ունենք. Պետրոս Ավետիսյան



 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ղազախական «Տոբոլ»-ի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը խոսել է ընտրանու նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսի մասին:

«Շատ էի սպասում Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպմանը ոչ միայն նրա համար, որ հանդես եմ գալիս Ղազախստանի առաջնությունում, այլև ցանկանում էի հնարավորինս շուտ սկսել աշխատանքը հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ: Նա շատ փորձառու մասնագետ է, մեծ օգուտ կտա մեր հավաքականին: Մենք նրանից շատ բան ունենք սովորելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավետիսյանի խոսքը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Խոսելով կորոնավիրուսի պանդեմիայի մասին, հայ ֆուտբոլիստը, մասնավորապես, նշել է. «Այստեղ` Կուստանայում, ամեն ինչ հանգիստ է: Այնպես չէ, ինչպես Նուր-Սուլթանում կամ Ալմաթիում: Մեր քաղաքում դեռ ոչ ոք չի վարակվել: Անկախ ամեն ինչից՝ հազվադեպ դուրս ենք գալիս քաղաք, զգույշ ենք և պահպանում ենք վիրուսի կանխարգելման բոլոր անհրաժեշտ միջոցները: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագրեր, որոնցով և մարզվում ենք տնային պայմաններում ու փորձում պահպանել մարզավիճակը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]