Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շախմատի հավակնորդների մրցաշարը կկայանա 2020 թվականին

Շախմատի հավակնորդների մրցաշարը կկայանա 2020 թվականին

ԵՐԵՎԱՆ,  26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարը և աշխարհի չեմպիոնի մրցախաղը կկայանաn այս տարի` 2020 թվականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտի 26-ին հավակնորդների մրցաշարը դադարեցվել է: Ըստ Դվորկովիչի՝ այն կվերսկսվի, երբ պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակում փոփոխություն լինի: ՖԻԴԵ-ի նախագահը շեշտել է նաև, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղը կկայանա նախապես պլանավորված ժամկետներում:

Հավակնորդների մրցաշարում անցկացվել է 7 տուրՄրցաշարային աղյուսակում երկիշխանություն էՅան Նեպոմնյաշչին և Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն 4,5-ական միավոր

Մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո ԿարուանանԴին ԼիժենըԱնիշ ԳիրինԱլեքսանդր ԳրիշչուկըՅան ՆեպոմնյաշչինԿիրիլ ԱլեքսեենկոնՎան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:  Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովըորը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարըՆրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]