«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ապատեղեկատվության տարածման հավանականությունը հասցվել է զրոյի
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում արտակարգ դրության սահմանափակման ռեժիմի խախտման ոչ էական դեպքեր են արձագանվել, որոնց համար վարչական տույժի կիրառման անհրաժեշտություն չի եղել: Հայտնի ճշմարտություն է, որ ապատեղեկատվության հիմնական պատճառը տեղեկատվության պակասն է՝ տվյալ դեպքում պետական աղբյուրներից տրվող տեղեկատվության մասին է խոսքը: ՀՀ կառավարությունն այս բացը լիովին փակել է՝ պարետատանը կից ձևավորելով Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, որտեղ օրական երեք անգամ լիազոր նախարարությունների, պետական կառույցների ներկայացուցիչները տրամադրում են անհրաժեշտ ոլորտային տեղեկատվությունը: Ասուլիսների ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, որոնց մի մասը նաև համացանցով ստացվածներն են՝ պետության պատասխանատուները լիովին բավարարում են հասարակության մոտ առկա տեղեկատվության պահանջը:
Մյուս կողմից էլ անհրաժեշտ է արձանագրել, որ հանրապետության ԶԼՄ դաշտը և սոցիալական ցանցերում ակտիվ քաղաքացիներն այս հարցում դրսևորում են միասնական պետականամետ դիրքորոշում, ինչը մեր ժողովրդի բնավորության բնորոշ գծերից է: Պատմության դժվար ճամանակահատվածներում միասնաբար հանդես գալու այս երևույթը միշտ էլ եղել է՝ բարձրացնելով երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու մեր ժողովրդի գործողությունների արդյունավետությունը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում