Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ապատեղեկատվության տարածման հավանականությունը հասցվել է զրոյի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ապատեղեկատվության տարածման 
հավանականությունը հասցվել է զրոյի

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում արտակարգ դրության սահմանափակման ռեժիմի խախտման ոչ էական դեպքեր են արձագանվել, որոնց համար վարչական տույժի  կիրառման անհրաժեշտություն չի եղել: Հայտնի ճշմարտություն է, որ ապատեղեկատվության հիմնական պատճառը տեղեկատվության պակասն է՝ տվյալ դեպքում պետական աղբյուրներից տրվող տեղեկատվության մասին է խոսքը: ՀՀ կառավարությունն այս բացը լիովին փակել է՝  պարետատանը կից ձևավորելով Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, որտեղ օրական երեք անգամ լիազոր  նախարարությունների, պետական կառույցների ներկայացուցիչները տրամադրում են անհրաժեշտ ոլորտային տեղեկատվությունը: Ասուլիսների ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, որոնց մի մասը նաև համացանցով ստացվածներն են՝ պետության պատասխանատուները լիովին բավարարում են հասարակության մոտ առկա  տեղեկատվության պահանջը: 

Մյուս կողմից էլ անհրաժեշտ է արձանագրել, որ  հանրապետության ԶԼՄ դաշտը և սոցիալական ցանցերում ակտիվ քաղաքացիներն այս հարցում դրսևորում են միասնական պետականամետ դիրքորոշում, ինչը մեր ժողովրդի բնավորության բնորոշ գծերից է: Պատմության դժվար ճամանակահատվածներում  միասնաբար հանդես գալու այս երևույթը միշտ էլ եղել է՝ բարձրացնելով երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու մեր ժողովրդի գործողությունների արդյունավետությունը»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]