Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Ապրիլ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Շնորհավոր տոնդ, թատրո՛ն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Շնորհավոր տոնդ, թատրո՛ն

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ը, հիմնադրվել է 1961 թ.  ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային թատերական ինստիտուտի 9-րդ համագումարում: 1962-ից այն նշվում է որպես ամենամյա տոն՝ «Թատրոնը որպես ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման եւ փոխըմբռնման միջոց» խորագրով:

Քարտեզի վրա անհնար է որոշել թատրոնի աշխարհագրական վայրը: Այն միավորում է ազգերին անտեսանելի ուժով՝ արվեստի լեզվով: Թատրոնի մարդիկ սա գիտեն՝ ամեն օր բախվելով իրականության եւ բեմի հետ: Նրանք բոլորը (հատկապես՝ դերասանները) ապրում են մեկ այլ իրականության մեջ, որտեղ կյանքը գեղարվեստականացված է: Թատրոնի առանձնահատկությունն էլ հենց դա է՝ կյանքը ներկայացնել գեղագիտորեն, երբ ավազակը բեմում դառնում է հմայիչ իր խարդախություններով, երբ անազնիվը դյութում է ճարտար խոսքով, իսկ արատավոր տիկինը հնարագիտությամբ դառնում է հրաշագեղ «օրիորդ»: Պատրանքի մեջ ստեղծված իրականություն, որտեղ մարդը վերագտնում է իրեն՝ ահա եւ քեզ թատրոն»:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ