Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Ապրիլ

ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետն ստուգումների արդյունքում բացթողումներ չի գրանցել

ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետն ստուգումների արդյունքում 
բացթողումներ չի գրանցել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարած խումբը անակնկալ ստուգայցեր է կատարել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններ, ուսումնական կենտրոններ, զորավարժարաններ, Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ և ՊՆ կենտրոնական պոլիկլինիկա:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են շուրջօրյա վերակարգերի ծառայության կազմակերպումը, հսկիչ անցագրային կետերում խստացված անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների սանիտարական վիճակը, ճաշարանների ու սննդի պահպանման հատվածների սանիտարական-հիգիենիկ պայմանները, սննդի որակն ու ապահովումը, անձնակազմի շրջանում նոր կորոնա­վիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ տրված ԶՈՒ ԳՇ պետի հանձնա­րարականների կատարման ընթացքը:

Ստուգումների արդյունքում բացթողումներ չեն գրանցվել:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ