Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում իրականացվել են բուժկանխարգելիչ միջոցառումներ

5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում իրականացվել են բուժկանխարգելիչ 
միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում իրականացվել են բուժկանխարգելիչ միջոցառումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Զինծառայողներն իրազեկվել են կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու միջոցների, կանխարգելման և հիգիենայի կանոնները խստագույնս պահպանելու վերաբերյալ: Զորամասերը և հարակից տարածքները ախտահանվել են հատուկ նյութերով, զորամասերի տարածքների մուտքերն ապահովվել են ստուգիչ և ջերմաչափիչ սարքերով»,- նշվում է ՊՆ հայտարարության մեջ։

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Թեստերից 1440-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 271 անձ։ Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողից կատարվել էր նմուշառում և COVID-19 հետազոտման թեստի արդյունքում նրանց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 26-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը: Մարտի 26-ին կորոնավիրուսից մահացել է 72-ամյա մեկ քաղաքացի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]