Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

Օժանդակության ծրագրերի հիմքում պետք է դիտարկել զարգացման բաղադրիչը. վարչապետ Փաշինյան

Օժանդակության ծրագրերի հիմքում պետք է դիտարկել զարգացման բաղադրիչը. 
վարչապետ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումներին և առաջարկություններին վերաբերող քննարկումները:

Մասնավորապես, քննարկվել են բիզնեսին աջակցության և հասարակության առանձին շերտերին սոցիալական օժանդակության այն լրացուցիչ գործիքներն ու հնարավորությունները, որոնք կարող են լրացնել կառավարության կողմից այսօր ընդունված ծրագրային փաթեթները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավաների և ներկայացուցիչների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ և գաղափարներ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն:

Վարչապետը հանձնարարել է հավանության արժանացած գաղափարների հիման վրա ներկայացնել համապատասխան միջոցառումների ծրագրեր՝ դրանք կառավարության հաստատմանը ներկայացնելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ բոլոր ծրագրերի հիմքում պետք է դիտարկել զարգացման բաղադրիչը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ