1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ նախագահն ստորագրել է տիեզերական գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող փաթեթը

ՀՀ նախագահն ստորագրել է տիեզերական գործունեության հետ կապված 
հարաբերությունները կարգավորող փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 26-ին ստորագրել է «Տիեզերական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը, որով, մասնավորապես, կարգավորվում են Հայաստանում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ տիեզերական տեխնիկայի արտադրության, վերանորոգման, արդիականացման, այդ տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների, փորձարկումների իրականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների ընդունման և մշակման հետ կապված հարաբերություններն ու սկզբունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը բազմիցս է հանդիպումներ ունեցել ավիացիոն և աերոտիեզերական արդյունաբերության մեջ խոշոր ներդրում ունեցող համաշխարհային հայտնի ընկերությունների, գիտական հաստատությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, մշտապես նշելով, որ Հայաստանը դեռևս խորհրդային տարիներից հայտնի է այս ոլորտում իր գիտական ներուժով ու փորձառությամբ և այսօր էլ ունի համապատասխան գիտահետազոտական պոտենցիալ՝ հնարավոր համագործակցություն ծավալելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]