1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նարեկ Դուրյանը հանրությանը հորդորում է մնալ տանն ու պահպանել սահմանված կանոնները

Նարեկ Դուրյանը հանրությանը հորդորում է մնալ տանն ու պահպանել սահմանված 
կանոնները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը հորդորում է բոլորին մնալ տանն ու այդպես պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դուրյանն այս մասին տեսաուղերձ է զետեղել «Բոհեմ» թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Զարմանալի բան է այս կյանքը. մարդը Լուսնի վրա ման է եկել, հիմա մտածում է թռչել Մարս: Հանկարծ հայտնվում է անտեսանելի միկրոսկոպիկ ինչ-որ երևույթ, որը բոլորիս խառնում է իրար: Ոչինչ: Հենց այն պատճառով, որ ման ենք եկել Լուսնի վրա, հաղթելու ենք»,-նշում է Նարեկ Դուրյանն ու հավելում, որ մեր անելիքը շատ պարզ է. անհրաժեշտ է պահպանել սահմանված կանոնները՝ հնարավորինս քիչ դուրս գալ, հեռավորություն պահպանել և համապատասխան ձեռնոցներ կրել:

Անդրադառնալոով «Բոհեմ»-ի գործունեությանը՝ նա ասում է, որ ամեն օր մտովի թատրոնում է: «Լավ է, որ հիմա չեմ գնում թատրոն: Չեմ ուզում թատրոնն անսովոր  դատարկ տեսնել: Ես կսպասեմ, երբ այս ամենը վերջանա, և մենք նորից կհանդիպենք, ես բեմում, դուք դահլիճում կնայենք իրար, կժպտանք, կհաղորդակցվենք ու կապրենք»,-ասում է դերասանը:

Վերջին շրջանում ամբողջ աշխարհում մեծ տարածում է գտել «Մնա՛ տանը» արտահայտությունը: Այդպես հանրության լայն շրջանում ճանաչում ունեցող տարբեր ոլորտների ներկայացուցիչներ տեսաուղերձներով խորհուրդ են տալիս սեփական ներդրումն ունենալ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:

Նախաձեռնությանն են միացել նաև Հայաստանում ապրող և ստեղծագործող արվեստագետներ, որոնք շեշտում են՝ տանը մնալով հնարավոր է փրկել շատերի կյանքը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]