Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ղազախստանում քաղաքացները փորձել են մուտք գործել կարանտինային տարածք. Կազինֆորմ

Ղազախստանում քաղաքացները փորձել են մուտք գործել կարանտինային տարածք. 
Կազինֆորմ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում 130-ից ավելի անձ խախտել է արտակարգ դրության ռեժիմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Կազինֆորմ»-ը՝ հղում կատարելով Ղազախստանի Տեղեկատվության և հանրային զարգացման նախարար Դաուրեն Աբաևին: Նա լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է արտակարգ դրության ռեժիմի խախտումների պատկերը: Մասնավորապես, արտակարգ դրության պայմաններում շարունակում են աշխատել ժամանցի տարբեր հաստատությունները, եղել են դեպքեր, երբ մարդիկ փորձել են ներթափանցել կարանտինային տարածք: Վերջին օրերի ընթացքում արտակարգ դրության ռեժիմի խախտման հետ կապված վարչական պատասխանատվության է ենթարկվել 137 անձ, նրանցից 89-ը ձերբակալվել է: Նրանք բոլորն ընդունել են իրենց գործողությունների անօրինականությունը:

«Քաղաքացիների քայլերը որոշ դեպքերում նույնիսկ անհեթեթության են հասնում: Օրինակ՝ Կարագանդայում տղամարդը փորձել է հիվանդանոցի պատուհանից ներխուժել տարածք իր նախկին կնոջը տեսնելու համար: Կինը կարանտինի մեջ էր, նա վերադարձել էր Գերմանիայից»,-նշել է Դաուրեն Աբաևը: Տղամարդը ձերբակալվել է:

Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 109-ն է, 2 հոգի ապաքինվել է, մահացու դեպքեր չկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]