1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թորոսյանը հայտնեց, թե ինչ դեղամիջոց են օգտագործում կորոնավիրուսով վարակվածների բուժման համար

Թորոսյանը հայտնեց, թե ինչ դեղամիջոց են օգտագործում կորոնավիրուսով 
վարակվածների բուժման համար

ԵՐԵՎԱՆ,  26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն արդեն 3 օր է, ինչ կորոնավիրուսով վարակված անձնանց բուժման համար օգտագործում է «Hydroxychloroquine» դեղամիջոցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ լուրերի համաձայն այդ դեղամիջոցը կորոնավիրուսից արդեն իսկ բուժել է մի քանի տասնյակ հիվանդի ամբողջ աշխարհում։

«Մենք ունենք «Hydroxychloroquine», որով արդեն 3 օր է, ինչ բուժում ենք կորոնավիրուսով վարակված մեր պացիենտներին։ Մինչ այդ ունեինք երկու դեղի կոմբինացիա, որը ՄԻԱՎ-ի բուժման դեղ էր, ինչով նույնպես բուժում էինք մեր բազմաթիվ պացիենտրներին։ Դեռ սեփական փորձի հիման վրա եզրակացություններ անելը վաղ է, քանի որ շատ քիչ օր է անցել, և քիչ թվով պացիենտների վրա ենք փորձել։ Մենք հետևում ենք միջազգային գիտական լրահոսին, մեր գործընկերների՝ Չինաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի հետ կապի մեջ ենք, որպեսզի իրենց մեծաթիվ պացիենտների բուժման արդյունքներն արագ կարողանանք մեր փոքրաթիվ պացիենտների համար կիրառել։ Նախնական որոշում ունենք, որ Hydroxychloroquine-ն «Ազիթրոմիցինի» հետ տալու ենք այն բոլոր պացիենտներին, որոնք ունեն թոքաբորբ և որոնք չունեն թոքաբորբ, բայց ունեն հարակից ռիսկի գործոն՝ ծանր քրոնիկ հիվանդություն»,- նշեց Թորոսյանը և հավելեց, որ դեղամիջոցը տրվում է նաև ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող պացիենտներին։

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Թեստերից 1440-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 272 անձ։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 26-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]