Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կյանքից հեռացել է սփյուռքահայ նկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանը

Կյանքից հեռացել է սփյուռքահայ նկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ութսունութ տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է զետեղվել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Ցավով հայտնում ենք, որ 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է նկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանը: Նա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուների կողմից ամենասիրված ցուցանմուշներից մեկի՝ Արամ Խաչատրյանի դիմանկարի հեղինակն է»,-ասված է գրառման մեջ:

Անդրադառնալով շրջանառվող ուրերին, թե Էդման Այվազյանը մահացել է կորոնավիրուսից, թանգարանից տրամադրել են հետևյալ պարզաբանումը․ 

«Մեզ հասած տեղեկություններից հայտնի է, որ վարպետը շուրջ 1 ամիս անցկացրել է հիվանդանոցում, տարբեր առողջական խնդիրներով, վերջին օրերին վարակվել է նաև ձեր նշած հիվանդությամբ։ Սակայն հստակ չենք կարող ասել, թե ինչն է դարձել մահվան հիմնական պատճառը։ Շնորհակալ ենք, որ հետևում եք մեր թանգարանի հրապարակումներին»։

Էդման Այվազյանը Ծովանկարիչների թագավորական միության, Լոնդոնի գեղանկարիչների թագավորական ինստիտուտի անդամ էր: Նա ծնվել է Թեհրանում։ 1939-1948 թվականներին սովորել է Թեհրանի Թամադոն միջնակարգ դպրոցում, 1964-1966 թվականներին՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում:

1958 թվականին Իրանի կողմից մասնակցել է Վենետիկի բիենալեին և արժանացել Արվեստի և մշակույթի նախարարության առաջին մրցանակին։ 1960-1974 թվականներին աշխատել է ճարտարապետության բնագավառում (Գաջերե հյուրանոց, Թոմասյան դպրոց)։ Ստեղծել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու տաճարի պատկերները։

1973 թվականին տեղափոխվել է Լոնդոն: 1980 թվականին գծագրել է Աբդուլազիզ թագավորի անվան օդանավակայանի Մեծ մզկիթի ինտերիերը:

Էդման Այվազյանն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին, նկարազարդել է  Հովհաննես Թումանյանի երկերը, ստեղծել դիմանկարներ, ծովանկարներ։ Այվազյանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր եկեղեցիներում, թանգարաններում՝ Լազար պատկերասրահ, Արամ Խաչարտյանի տուն-թանգարան…

2015 թվականին նկարիչը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]