Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Ոստիկանությունը հայտնաբերել է շանը իր մեքենայից կապած ու քարշ տված քաղաքացուն

Ոստիկանությունը հայտնաբերել է շանը իր մեքենայից կապած ու քարշ տված 
քաղաքացուն

 ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- գրել է Ջանոյանը։

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել և հայտնել, որ մի քաղաքացի Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից ու քարշ է տալիս: ԱԺ պատգամավորը դիմել էր ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին՝ նշելով, որ հրապարակումն ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին և գտնեն քաղաքացուն:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ