Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստի պակաս չունի. Թորոսյան

Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստի պակաս չունի. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի բավարար քանակ և շարունակում է ձեռք բերել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստի պակաս չունի: Հայաստանն ունի PSR թեստեր բավարար քանակի և շարունակում է դրանք ձեռք բերել: Մինչ օրս արվել է 1440 թեստ, որից դրական է եղել 290-ը»,-ասաց Թորոսյանն ու հավելեց` այդ գործընթացը շարունակական է:

Հայաստանը ձեռք է բերում նաև արագ ախտորոշման թեստեր:

 ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]