Ամեն ջանք ներդնել, որ բնությանը վնաս չհասցվի․ ՀՀ նախագահ
14:36, 26 Մարտ 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» ՀՀ օրենքների փաթեթը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահ Սարգսյանն իր ելույթներում և հարցազրույցներում մշտապես կարևորել է բնապահպանական խնդիրները, նշելով, յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս պետք է ամեն ջանք ներդնել, որ բնությանը վնաս չհասցվի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում