Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Հայաստանում կորոնավիրուսով անձանց բուժող բժիշկներից մի քանիսը տուն չի գնում

Հայաստանում կորոնավիրուսով անձանց բուժող բժիշկներից մի քանիսը տուն չի գնում
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկներից մի քանիսը, իրենց համարելով ռիսկային, տուն չեն գնում, ոմանք գիշերում են հյուրանոցում: Պետությունը հոգում է բոլոր ծախսերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 
«Այն բոլոր բուժաշխատողների համար, որոնք այս հիվանդության դեմ բուժում և հսկողություն են իրականացնում այս պահին գործող երեք հիվանդանոցներում, ապահովվում են առաջին հերթին լավ կենցաղային պայմաններ: Սնունդ է ապահովվում, ապահովվում է տրանսպորտ` տուն գնալու կամ որոշ դեպքերում հյուրանոցում ապրելու համար: Կան բժիշկներ, որ որոշել են տուն չվերադառնալ` իրենց համարելով ռիսկային խումբ, որ տան անդամներին չվարակեն»,-ասաց Թորոսյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ վերապատրաստվում է բժիշկների նոր խումբ, մոտ 50 բուժաշխատող է վերապատրաստվել` հերթափոխ իրականացնելու համար: Եվ այդ գործընթացը շարունակական է: 
Կորոնավիրուսով վարակված անձինք բուժում են ստանում հիմնականում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Նախարար Թորոսյանը մարտի 25-ին հայտնել էր, որ Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներում ևս գտնվում են պացիենտներ, որոնք ախտանշաններ չունեն կամ շատ թեթև ախտանշաններ ունեն:
Մարտի 19-ին հայտնի էր դարձել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքրոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նախարարը մարտի 20-ին հայտնեց ևս մեկ բուժաշխատողի և վարորդի վարակված լինելու մասին:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Հայաստանում մարտի 25-ին ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի։
«Նորք» ինֆեկցիոնի բուժանձնակազմին 100 սենյակ է տրամադրել Holiday Inn Express Yerevan հյուրանոցը։




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ