Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Ապրիլ

Առողջապահական ընկերությունները ևս կարող են օգտվել «Կորոնավիրուսի հետևանքների հակազդման» ծրագրից

Առողջապահական ընկերությունները ևս կարող են օգտվել «Կորոնավիրուսի 
հետևանքների հակազդման» ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության կողմից հաստատված «Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրում» կա առողջապահության վերազինմանը վերաբերող առանձին գլուխ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն խոսքի, որ ամենաճգնաժամային իրավիճակում այսօր առողջապահության ոլորտն է թե´ ընթացիկ հարցերը լուծելու, թե´ կապիտալ զարգանալու առումով:

Նախարարը նշեց, որ փաստացի ընթացիկ և պլանային վիրահատություններն ու այցերը կրճատվելու պատճառով ոլորտը նաև ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնելու: «Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ դժվարությունների պատճառով հատկապես խոշոր և խնդիր լուծող բուժհաստատությունները կանգնեն սնանկացման կամ փակվելու վտանգի առաջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Վարչապետը հավելեց, որ վերը նշված այս ծրագրերից կարող են օգտվել նաև առողջապահական հիմնարկները, որևէ սահմանափակում չկա: «Բայց կա նաև նրբություն. երբ խոսվում է առողջապահական համակարգի հզորությունների մասին, այսօր աշխարհի ամենաառաջատար առողջապահական համակարգեր ունեցող երկրները կանգնած են կիսակոլապսային վիճակի առաջ: Ենթադրվում է, որ կորոնավիրուսից հետո առողջապահական համակարգերի հայեցակարգերի վերափոխումներ նույնպես կլինեն: Հիմա ամենակարևոր հարցն է՝ կորոնավիրուսից հետո կոնցեպտուալ մակարդակում առողջապահական բանաձևերը պետք է շարունակեն նույն ձևո՞վ գործել, թե բոլորովին տրամաբանությունն ու կառուցվածքը պետք է փոխվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արսեն Թորոսյանն ավելացրեց, որ կառավարությունը պետք է հենց այսօր առանձնահատուկ մոտեցում որդեգրի առողջապահական գործող համակարգի նկատմամբ, ոչ թե ապագայում ծավալվող, այլ գործող համակարգի նկատմամբ, որովհետև եթե նրան թողնեն ինքնահոսի, ապա հետագայում ճգնաժամը հաղթահարելու ընթացքում այլ խնդիրներ են ունենալու:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ