1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գրիգոր Լուսավորչի փողոցի խանութներից մեկում երիտասարդը գողացել է չհրկիզվող պահարան

Գրիգոր Լուսավորչի փողոցի խանութներից մեկում երիտասարդը գողացել է չհրկիզվող 
պահարան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին մարտի 25-ին, ժամը 16։41-ին հայտնել էր, որ մարտի 21-ի ժամը 12։00-ից մարտի 22-ի ժամը 12։00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով, Գրիգոր Լուսավորչի փողոցի ավտոպահեստամասերի իր խանութից գողացել են չհրկիզվող պահարան և «Կասիո» ձեռքի ժամացույց:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 20-ամյա երիտասարդը ներկայացել է Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]