Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ հորդորում է առցանց ընթերցել, ներկայացումներ դիտել, թանգարան գնալ

Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ հորդորում է առցանց ընթերցել, 
ներկայացումներ դիտել, թանգարան գնալ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ հանրությանը կոչ է անում մնալ տանն ու առցանց հարթակում մասնակցել Հայաստանի մշակութային կյանքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նախարարը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Մեր մշակութային հաստատություններն առցանց մի շարք նախաձեռնություններ են արել վերջին 10 օրերին: Միասնական հարթակում հավաքված են այդ հաստատությունների հղումները: Դրանց միջոցով առցանց գիրք ընթերցեք, ներկայացումներ ու ցուցադրություններ դիտեք, ծանոթացեք մեր թանգարաններում ու պատկերասրահներում պահվող գլուխգործոցներին»,- նշել է Հարությունյանը՝ շեշտելով հետևյալ խորագրերը.

#Չփռշտաք
#Առողջություն
#ՄնաՏանը:

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 17։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: Մշակութային հաստատությունները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանցից շատերը փորձում են պահել կապն արվեստասերների հետ վիրտուալ հարթակում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ