1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը հրապարակել են «Տարազ» ստեղծագործության հոլովակը

Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը հրապարակել են «Տարազ» 
ստեղծագործության հոլովակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը, որոնք 2004 թվականից հիմնել են KAREN-SEVAK Production-ը, երաժշտասերներին են մատուցել «Տարազ» գործի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Այն զետեղված է Karen Sevak «YouTube»-ի պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ստեղծագործության հեղինակներն են Կարենն ու Սևակը, թավջութակահարն է Նարեկ Գասպարյանը, դուդուկահարը՝ Նորայր Գափոյանը: Հոլովակը նկարահանվել է Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում:

KAREN-SEVAK Production-ը 2004 թվականից սկսած համագործակցել է Հռիփսիմե Հակոբյանի, Արսեն Հայրապետյանի, Մարտին Մկրտչյանի, Ռազմիկ Ամյանի, Արման Հովհաննիսյանի, Արցախի ձայների, Լիլիթ Հովհաննիսյանի, Միհրան Ծառուկյանի, Արմինկայի, Ջոնիի, Սարո Թովմասյանի, Արսեն Գրիգորյանի, Նորայր Մելքոնյանի, Վաչե Ամարյանի, Կարեն Հակոբյանի, Արշակ Բեռնեցյանի, Արման Թովմասյանի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) և Արմեն Խուբլարյանի հետ:

Կարեն Համբարձումյանը և Սևակ Մելքոնյանը բազմաթիվ երգերի հեղինակներ են: Նրանք մասնակցել են մի շարք երգիչների, այդ թվում Ռազմիկ Ամյանի, Սիրուշոյի, Լիլիթ Հովհաննիսյանի, Արամեի, Միհրան Ծառուկյանի համերգային շրջագայություններին` որպես երաժշտական ձևավորողներ և կատարողներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]