Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Դամասկոսում հայ համայնքը վերջին հրաժեշտն է տվել սիրիահայ հայտնի կրթական գործիչ Արփի Պետիկյանին

Դամասկոսում հայ համայնքը վերջին հրաժեշտն է տվել սիրիահայ հայտնի կրթական 
գործիչ Արփի Պետիկյանին
ԴԱՄԱՍԿՈՍ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է Դամասկոսի Ազգային Միացյալ վարժարանի երկարամյա տնօրեն, վաստակաշտ ուսուցչուհի, բազմաթիվ սերունդների դաստիարակ, կրթական մշակ Արփի Պետիկյանը, ով մեծ ներդրում է ունեցել Սիրիայում հայապահպանության և հայկական կրթության զարգացման գործում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Գանձասար» պարբերականը:
«Անգնահատելի է Արփիի ունեցած ներդրումը Դամասկոսի կրթական կյանքում: Նա տասնյակ տարիներ դասավանդել է իր պաշտած հայերեն լեզուն, տասնյակ տարիներ տնօրինել է իր սուրբ Ազգային Միացեալ վարժարանը: Արփին դարձել էր ազգային կարևոր դեմք և օրինակելի կերպար: Նա արժանացել էր նաև տեղացի արաբ ծնողների, ուսուցիչների և պետական տնօրենների ու կրթական պաշտոնյաների հարգանքին»,- այս մասին հրաժեշտի օրը նշել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանը: 
Արփի Պետիկյանը սիրիահայ կրթական գործիչ Կարապետ Պետիկյանի դուստրն է։ Ծնվել է 1940 թ․ Բեյրութում։ 1951 թ․ ընտանիքի հետ տեղափոխվել է Դամասկոս։ Սովորել է Դամասկոսի Ազգային միացյալ վարժարանում, ապա Հալեպի Քարէն Եփփէ ճեմարանում։ Փոքր հասակից անդամակցել է Ս․Օ․Խաչին, վարել ակտիվ ազգային գործունեություն՝ ստանձնելով վարչական պաշտոններ։ Հետևելով հոր օրինակին՝ իր ողջ կյանքը նվիրել է ազգային կրթական գործին՝ դասավանդելով հայոց լեզու և հայագիտական առարկաներ։ Դամասկոսի Ազգային միացյալ վարժարանում սկսել է աշխատել 1954 թ․-ից, իսկ 1988 թ․-ից՝ որպես տնօրեն։ Տարիներ անց դադարեցրել է պաշտոնավարումը և մինչև 2015 թ․ շարունակել աշխատել որպես հայոց լեզվի ուսուցչուհի։ 2004 թ․ Արփի Պետիկյանը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա․ Կաթողիկոսի կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Իր ողջ կյանքն Արփի Պետիկյանն անմնացորդ նվիրել է հայ սերունդներ կրթելու սրբազան գործին՝ անգնահատելի ներդրում ունենալով արևմտահայերենի պահպանման գործում։ Արփի Պետիկյանը նաև հայ կնոջ իդեալական կերպար է, ով տասնայմակներ շարունակ իր զավակի պես հոգ է տարել հայոց լեզվի նկատմամբ։ Արփի Պետիկյանի մահը մեծ վիշտ է, անդառնալի կորուստ նրա աշակերտների, գործընկերների, նրան ճանաչողների և վերջապես դամասկոսահայ համայնքի համար։ 
Արփի Պետիկյանը մահացել է մարտի 23-ին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]