Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Տանը մնալիս մի զլացեք՝ մարզվեք

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Տանը մնալիս մի զլացեք՝ մարզվեք

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրեցօր կորոնավիրուսն ավելի խորն է թափանցում համաշխարհային սպորտ: Մրցումների համատարած չեղարկումն այլեւս չի ընկալվում որպես արտառոց իրադարձություն, եւ դադարում է զարմացնել:

Նման իրավիճակում, հատկապես, ինքնամեկուսացման պայմաններում, թերեւս, հնարավոր է միայն օրգանիզմը պահել աշխատանքային վիճակում՝ տոնուսի մեջ: Օրինակ, կատարել ընդհանուր ֆիզիկական պատրաստականության վարժություններ, որպեսզի մարմինը չկորցնի շարժունակությունը եւ «հետ չվարժվի» ծանրաբեռնվածությունից: Իսկ վարժությունների տեսականին կարելի է ընտրել, ինչպես ասում են, ըստ ճաշակի: Ցանկալի է այդ ամենը կատարել ռիթմիկ երաժշտության ուղեկցությամբ: Օրինակ՝ Վլադիմիր Վիսոցկու հանրահայտ «Առավոտյան մարմնամարզություն» երգի: Հիշում եք, չէ՞. «Խորը շունչ քաշեք, ձեռքերդ լայն պարզեք»: Դա իմ ընտրությունն է, քանզի երգի բովանդակությունը համահունչ լինելով նաեւ ներկայիս իրավիճակին՝ հուսադրում եւ դրական լիցքեր է հաղորդում, սակայն դա նույնպես անհատական ճաշակի հարց է:

Ի դեպ, հարկադիր մեկուսացման պայմաններում, ինչպես հիմա ընդունված է ասել, անձնական տարածքում, աշխարհում գնալով լայն տարածում է գտնում, այսպես կոչված, տնային սպորտը, որն ամենեւին էլ միայն ռիթմիկ մարմնամարզությամբ եւ ֆիթնեսով չի սահմանափակվում:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]