Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․Երբեմն ստիպված են հանդիսատեսին ասել՝ ներեցեք, տոմսերը սպառված են

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․Երբեմն ստիպված են հանդիսատեսին ասել՝ 
ներեցեք, տոմսերը սպառված են

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինչո՞վ է գրավում ռուսական  դրամատիկական թատրոնը հանդիսատեսին, ո՞րն է նրա առանձնահատկությունը: Բովանդակային եւ գաղափարական առումներով ինչո՞վ է տարբերվում հայաստանյան մյուս թատրոններից, ի՞նչ ծրագրեր ունեն առաջիկայում: Այս եւ հարակից այլ հարցերի շուրջ «ՀՀ»-ի թղթակիցը զրուցել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի հետ: Թատրոնի գլխավոր առանձնահատկությունը, ըստ նրա, այն է, որ բոլոր ներկայացումներն այստեղ ցուցադրվում են ռուսերեն:  Տարվա ընթացքում չեն անտեսում նաեւ փոքրիկ հանդիսատեսին: Շաբաթ եւ կիրակի օրերին նրանց համար հեքիաթներ են ներկայացնում: Խոսելով առաջիկա ծրագրեի մասին, նա, մասնավորապես, ասել է. «Անելիքներ թատրոնում շատ կան, որոնցից մի քանիսը հրատապ լուծում են պահանջում: Խոսքը լուսային եւ ձայնային վերազինման մասին է, ինչը, հուսամ, մեզ կհաջողվի լուծել: Պլանավորված է փոքր դահլիճի մեծացման հարցը: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ փոքր բեմի պահանջարկը գնալով մեծանում է: Լինում են օրեր, երբ ստիպված ենք լինում հանդիսատեսին ասել՝ ներեցեք,  տոմսերը սպառված են: Ապրիլին փոքր բեմում ևս մեկ առաջնախաղ էր ծրագրված՝ Ֆ. Դոստոեւսկու  «Խեղճ մարդիկ», որի առաջնախաղը, հավանաբար, կլինի մայիսին»»:   

   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]