Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Պետությունները պայքարում են նաեւ տնտեսական ճգնաժամի դեմ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Պետությունները պայքարում են նաեւ 
տնտեսական ճգնաժամի դեմ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պետություններն, անկախ իրենց զարգացվածության աստիճանից, այսօր կանգնած են  կորոնավիրուսի համավարակի երկու հիմնական մարտահրավերին դիմակայելու խնդիրների առաջ:  Խոսքը համավարակի առողջապահական եւ տնտեսական հետեւանքների մասին է:  Եթե առողջապահության ճակատում աշխատանքներն ընթանում են երկու համընդհանուր ուղղությամբ՝ պատվաստանյութի հայտնաբերման լաբորատոր հետազոտությունների եւ վիրուսի տարածման կանխարգելող միջոցառումների, ապա տնտեսության ճակատում որոշումներն ընդունվում են տվյալ պետության առանձնահատկություններին համապատասխան:

Զարգացած երկրները գնում են աննախադեպ  քայլերի տնտեսությունները ճգնաժամի հետեւանքներից հնարավորինս զերծ պահելու համար: ԵՄ երկրները  պատմության մեջ առաջին անգամ  կասեցրեցին Կայունության եւ աճի պակտը: Այս քայլով  ԵՄ երկրներին թույլ է տրվում անցնել իրենց բյուջեների դեֆիցիտի սահմանված ՀՆԱ-ի 3 տոկոսի  եւ պարտքի 60 տոկոսի շեմը:

Հայաստանի կառավարությունն այս փուլի համար նախատեսում է 50 մլրդ դրամի միջոցառումների ծրագիր, որից 25 մլրդը կուղղվի բիզնեսի աջակցությանը, իսկ 25 միլիարդով սոցիալական աջակցության միջոցառումներ կիրականացվեն»:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]