1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԱՏՄ տարածքային կենտրոնները վերահսկում են մարզային տրանսպորտի ախտահանման աշխատանքները

ԱԱՏՄ տարածքային կենտրոնները վերահսկում են մարզային տրանսպորտի 
ախտահանման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնները վերահսկում են մարզային տրանսպորտի ախտահանման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, ԱԱՏՄ մասնագետները նաեւ իրազեկում եւ ուղղորդում են վարորդներին՝ ապահովված լինել անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով, ավտոմեքենան պարտադիր ախտահանել և սրահն օդափոխել։

ՀՀ ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկել են, մասնավորապես, Ջերմուկի ներքաղաքային եւ Ջերմուկ-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտի ախտահանման աշխատանքները։

«Պարետի որոշմամբ՝ միջմարզային կանոնավոր եւ ոչ կանոնավոր հանրային տրանսպորտի գործունեությունը դադարեցված է: Սեփական մեքենաներով և տաքսիներում թույլատրվելու է միայն երկու անձով (վարորդը ներառյալ) երթևեկելը»- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]