Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի 
նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ տիկին Էկատերինի Սակելլարոպուլուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ եւ մաղթել խաղաղություն և շարունակական առաջընթաց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հայ-հունական դարավոր բարեկամության հիմքում ընկած են մեր ժողովուրդների նույնական արժեքները, պատմամշակութային սերտ առնչությունները և փոխադարձ անկեղծ համակրանքը:

Համոզված եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև արդյունավետ համագործակցությունն ապագայում ևս կամրապնդվի և կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]