Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Հովհաննես Համբաձումյանը սկսել է անհատական մարզումները

Հովհաննես Համբաձումյանը սկսել է անհատական մարզումները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և կիպրական «Էնոսիս Պարալիմնի» ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը վնասվածքից հետո նոր-նոր է սկսել անհատական մարզումները:

«Վնասվածքից հետո միայն վերջերս եմ սկսել անհատական մարզումները, հիմնականում՝ տնային պայմաններում: Շատ էի կարոտել Հայաստանը և ցանկանում էի գալ հավաքական, տեսնել խաղընկերներիս, բայց եղավ այն, ինչ եղավ: Հուսով եմ, որ իրավիճակը շուտ կկարգավորվի և կկարողանանք կրկին վերադառնալ մեր բնականոն կյանքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համբարձումյանի խոսքերը փոխանցում է ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայ պաշտպանը խոսել է նաև Կիպրոսում տիրող վիճակի մասին` մասնավորապես ասելով. «Կիպրոսում իրավիճակը շատ նման է Հայաստանին: Խուճապ չկա: Շատ վատ չէ, բայց շատ լավ էլ չէ: Գրեթե ամեն ինչ փակ է, բացի խանութներից, դեղատներից և բանկերից: Այսօր հայտարարեցին, որ մինչև ապրիլի 1-ը օդանավակայանը փակ է լինելու: Այսօրվանից նաև կլինեն սահմանված հատուկ ժամեր՝ մեծահասակների՝ խանութներ այցելելու համար: Այս պահի դրությամբ Կիպրոսի առաջնությունը դադարեցված է մինչև ապրիլի 30-ը, բայց ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի դրանից հետո»:

 

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ