Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախն աջակցում է գլոբալ հրադադարի կոչին. ԱԳ նախարարությունն արձագանքել է Գուտերեշին

Արցախն աջակցում է գլոբալ հրադադարի կոչին. ԱԳ նախարարությունն արձագանքել է 
Գուտերեշին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախն աջակցում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` աշխարհի բոլոր անկյուններում գլոբալ հրադադարի կոչին«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում: «Արցախը վերահաստատում է իր լիարժեք հավատարմությունը Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Այս ճգնաժամային պահին ողջ մարդկության ջանքերը պետք է ուղղվեն COVID-19-ի դեմ պայքարին»,-նշում են Ստեփանակերտում:

Հայաստանը ևս լիակատար աջակցություն է հայտնել կոչին:

Գուտերեշը մարտի 23-ին տեսաուղերձով հայտարարել էր` ժամանակն է զինված բախումները դնել մի կողմ և միասին կենտրոնանալ հանուն կյանքի իրական պայքարի վրա` Covid-19 համաճարակի դեմ: Նա նկատել էր՝ վիրուսը հաշվի չի առնում էթնիկ, ազգային կամ այլ պատկանելություն: Այն հարձակվում է բոլորի վրա անողոք: «Միչդեռ աշխարհում զինված հակամարտություններ են տիրում: Ավելի խոցելիները` կանայք, երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք վճարում են ամենաբարձր գինը: Նրանք կորոնավիրուսի ամենամեծ ռիսկի տակ են: Չմոռանանք, որ պատերազմից տուժած երկրներում առողջապահական համակարգերը փլուզվել են: Փախստակնները, տեղահանված անձինք կրկնակի խոցելի են: Վերջ տվեք պատերազմին և եկեք պայքարենք այն հիվանդության դեմ, որը փչացնում է մեր աշխարհը: Այդ իսկ պատճառով ես այսօր կոչ եմ անում անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում»,-ասել էր նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]