1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շիրակի մարզում  ակտիվորեն գործում են համայնքային օպերատիվ շտաբները

Շիրակի մարզում  ակտիվորեն գործում են համայնքային օպերատիվ շտաբները

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՄԱՐՏԻ   ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի համայնքներում ստեղծվել և ակտիվորեն գործում են համայնքային օպերատիվ շտաբներ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ  համայնքային շտաբները մարզային շտաբի հետ պահպանում են մշտական օպերատիվ կապ։
Համայնքային շտաբների կողմից մշտապես իրականացվում է ազգաբնակչության անձնական հիգիենայի պահպանման և ինքնամեկուսացման պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրում, կատարվում են հանրային նշանակության վայրերի, բազմաբնակարան շենքերի մուտքերի և հասարակական տրանսպորտի ախտահանման աշխատանքներ։
Շիրակի մարզում  մանակապարտեզներում և դպրոցներում առկա սնունդը բաշխվում է տվյալ կրթական հաստատության սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքներին:

Միևնույն ժամանակ, ինչպես պետական, այնպես էլ տարբեր ծրագրերի կողմից մեծ ծավալի մթերքի պահեստավորման խնդիրը լուծելու նպատակով, Շիրակի մարզում  արդեն հաստատաված է պարենային և ոչ պարենային ապրանքների պահեստավորման կենտրոն, որը գործելու է Գյումրու թիվ 30 դպրոցում: «Լոգիտսիկ առումով, այս պահին մարզում հստակեցված է մեկ պահեստային մեծ կետ, բայց անհրաժեշտության դեպքում կաշխատենք համայքներում ևս մի քանի կետ ունենալ»,-«Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետը:

Շարունակվում է  նաև կամավորների հավաքագրման գործընթացը: Տարբեր գործառույթների համար կամավորագրված անձիք կներգրավվեն  բուժհաստատություններում,  սննդի բաշխման կամ այլ աշխատանքերում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]