1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը երկու ամսում աճել է 8.7 տոկոսով

 Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը երկու ամսում աճել է 8.7 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվարին 8.7 տոկոսով աճել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 15.3 տոկոսով, շինարարության ծավալը` 5.8 տոկոսով, առևտրի շրջանառությունը` 6.3 տոկոսով: Մատուցած ծառայությունների ծավալն ավելացել է 11.2 տոկոսով:

Սպառողական գների իդեքսն այս տարվա հունվար-փետրվարին նվազել է 0.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 0.7 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2020-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 23.1 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-փետրվարին 2019-ի նույն ժամանակի համեմատ աճել է 10.4 տոկոսով՝ կազմելով 190 հազար 468 դրամ: Ընդ որում, պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 12.1 տոկոսով, իսկ ոչ պետականում` 8.8 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել է աճ՝ 2.4 տոկոսով: Ընդ որում` արտահանման ծավալն աճել է 8.8 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 0.8 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-փետրվարին կազմել է 478.98:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]