Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանը թերի է համարում դատական համակարգի բարեփոխումների փաթեթը

Էդմոն Մարուքյանը թերի է համարում դատական համակարգի բարեփոխումների 
փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարության կողմից ներկայացված Դատական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ըստ էության համարում է թերի` նշելով, որ կարգավորումները, սահմանվող նոր պահանջները չեն տարածվում մինչև 2017 թվականը նշանակված դատավորների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մարությանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:

«Փաստորեն, փաթեթն ընդունում ենք այնպես, որ 2017 թվականից հետ նշանակված դատավորների հետ կապված կարող է լինել գործընթաց, իսկ մինչև 2017 թվականին նշանակվածների նկատմամբ որևէ բան չի կարող լինել: Հիմա հարց. այսքան քննարկումները, որ դատական իշխանությունը պետք է վեթինգ անցնի, վերանայվի, ստուգվի, բարեվարքությունը նայենք, ինչպես ենք անելու: Իսկ մինչև 2017 թվականը նշանակաված դատավորների հե՞տ ինչպես ենք վարվելու»,-ասաց Մարուքյանը:

 Նա նկատեց, որ փաթեթում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին շատ է խոսվում: «Տպավորությունն այնպիսին է, որ այդ հանձնաժողովը մի ամենակարող հանձնաժողով է, ինչ ասես կարող է անել: Բայց այդ հանձնաժողովը գործիքներ չունի, այդ հանձնաժողովին ընդունվող փաթեթով գործիքներ չենք տվել, որ հետո պահանջենք»,-ասաց նա:

Նա նկատեց` սահմանվում է, որ դատավորի թեկնածուի`հանցավոր ենթամշակույթի հետ կապը պետք է ստուգվի և հետաքրքրվեց, թե ինչպես է դա ստուգվելու:

Պատգամավորը նկատեց`շատ էր խոսվում վեթինգի մասին, թե դատական իշխանությունը կզտվի, կստուգվի, կվերանայվի, այսուհետև լավ դատավորներ կնշանակվեն, սակայն փաթեթը տարածվում է վերջին երեք տարվա նշանակումների և ապագայում դատավորների նշանակման վրա:  

Ներկայացված փաթեթով առաջարկվում են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, սահմանվում է, որ ԲԴԽ-ում այսուհետև դատավորների հավակնորդների թեկնածությունները քննարկելիս հաշվի է առնվելու նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդակցական եզրակացությունը հավակնորդի բարեվարքության վերաբերյալ, ինչը ենթադրում է կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նախկին աշխատանքային պարտականությունների կատարման վերաբերյալ եզրակացություն: Թեկնածուների հավակնորդները լրացնելու են հարցաթերթիկ՝ կապված գույքային որոշակի դրության հետ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կարող է ուսումնասիրության առարկա դառնալ: Սահմանվել է նաև գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմք: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է զբաղվելու այս գործառույթով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]